Վոլոդիմիր Զելենսկին ուղերձ է հղել Ուկրաինայի Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ:
Տեսանյութը նկարահանվել է Սումիի շրջանում՝ այն հատվածում, որտեղից սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ՌԴ Կուրսկի մարզի վրա։
«Ուկրաինացիները միշտ վերադարձնում են պարտքերը։ Ով մեր երկիր աղետ է բերել, այն կստանա իր տանը։ Տոկոսներով: Նա, ով ցանկանում է չարիք սերմանել մեր երկրում, նրա պտուղները քաղելու է իր տարածքում: Սա մարգարեություն չէ, չարախնդություն չէ, կույր վրեժ չէ, սա օրինաչափություն, արդարություն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա վստահեցրել է՝ թույլ չի տա, որ Ուկրաինան վերածվի «գորշ գոտու»:
Զելենսկին Ռուսաստանը անվանել է «համար 1 ահաբեկչական պետություն»։