Եվրամիության երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթվա կեսին առաջին անգամ կքննարկեն Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելու հնարավորությունը:
Լրատվամիջոցների տվյալով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի ամենաուշը մինչև նոյեմբեր: «Welt am Sonntag» թերթի տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 27-ին թեման կքննարկվի նաև ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեում:
Կիևը կոչ է արել ԵՄ-ին հրահանգիչներ ուղարկել Ուկրաինայի Զինված ուժերի զինվորների ուսուցման համար մայիսի 31-ին կազմակերպության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված նամակում: Այդ նախաձեռնությանը աջակցում են, մասնավորապես, Ֆրանսիան և Մերձբալթյան երկրները, որոշ պետություններ դեմ են արտահայտվել: