Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը մի քանի հայտարարություն է տարածել այն մասին, որ թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող ՑԱՀԱԼ-ի բազաները:
«Իսլամական դիմադրության մարտիկները, ի պաշտպանություն Գազայի հատվածում Պաղեստինի տոկուն ժողովրդի և նրանց խիզախ ու արժանի դիմադրության, զինված անօդաչու թռչող սարքի միջոցով խոցել են թշնամու զինծառայողների դիրքը «Հերմոն» բազայում»,- հայտնել է շարժումը:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի և հրետանու գործողություններից մեկում թիրախ է դարձել «Ալ-Ռահիբ» բազան: «Հըզբոլլահից» հայտնել նաև Յաարուդ բնակավայրի հարավում գտնվող նորաստեղծ արևմտյան բրիգադի կենտրոնակայանին հարվածելու մասին: