Արմավիր քրեակատարողական հիմնարկն իր միջոցներով նորոգել է ջրատար ցանցն ու արդիականացրել պոմպակայանը՝ լուծելով շուրջօրյա ջրամատակարարում ունենալու խնդիրը: Մինչև այդ ջուր ունենում էին օրական ութ ժամ, դատապարտյալները ստիպված էին լցնել տարաները կամ հանձնուքով խմելու ջուր ուզել ընտանիքից: Այժմ գոհ են նաև ջրի որակից: Այս քրեակատարողականում արդիականացվել է նաև օդափոխության համակարգը:
Մանրամասները՝ Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում։