Դեպի Եղեգնաձոր ճանապարհին հյուրընկալվեցինք Areni Tavern հյուրատանը։ Այդ մասին տեսանյութին կից ասված է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջում։
«Հյուրատան հիմնադիր Անի Սարգսյանը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության 1 մլն դրամ դրամաշնորհի հաղթողներից է։ Դրամաշնորհի գումարով իրականացվել է հյուրատան խոհանոցի վերանորոգումը։
Եղեգնաձորում այսօր «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին 20։30-ից ելույթ է ունենալու «Լադանիվա» խումբը»,- գրել է նա։