Ուկրաինայի հետ միջազգային համերաշխության ուկրաինական ազգային հեռուստամարաթոնի համար տարածած իր ուղերձում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան «անհավանական արագությամբ շարժվում է դեպի Եվրամիություն»։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին Ռուսաստանի հետ հակամարտության սկզբից ի վեր։ «Որովհետև Ուկրաինան Եվրոպան է, ձեր ազատությունը մեր ազատությունն է, ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է»,- իր ուղերձում ասել է ԵՄ հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Եվրապան կանգնած կմնա Կիևի կողքին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։