Կառավարությունը տուրքից ազատել է էլեկտրական մեքենաների ներմուծումը, այս արտոնությունից արդեն օգտվել է 8000 էլեկտրամոբիլ: Նպատակն է առաջիկա վեց տարում մեքենաների թիվը հասցնել 50 հազարի:
Թեպետ ներմուծման արտոնություն կա, այս մեքենաների համար տարբերակված չէ գույքի կամ բնապահպանական հարկը, այն անգամ կարող է գերազանցել բենզինով շարժիչներին:
Խնդրին տեղյակ են ֆինանսների նախարարությունում, ներմուծող-շահագործողների հետ քննարկում են հարկի հաշվարկման մեխանիզմները: Կվերանայվի" արդյոք գույքահարկի շեմը՝ կողմերին լսել է Իրինա Մկրտչյանը: