Կառավարությունն այս տարի կրկնապատկել է պատմական հուշարձանների վերականգնման բյուջեն. մոտ 1.2 մլրդ դրամ կուղղվի մշակութային կոթողների պահպանությանը:
Մշակութային ժառանգության պահպանության այս ծրագրին միացել է նաև մեր երկրում ԱՄՆ դեսպանությունը, վերջին 19 տարում հատկացրել է 1.6 մլն դոլար:
Հերթը Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարինն է:
Հեղինակ՝ Անի Օհանյան