Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-02։00-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Իսակովի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներն (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։