Օգոստոսի 22-ին՝ ժամը 14.30-ին, Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
«Բախման հետևանքով վարորդը` նույն գյուղի 20-ամյա բնակիչ Էրիկ Խ.-ն, դուրս է շպրտվել մեքենայից և հայտնվել հանդիպակաց գոտիով երթևեկող «ՎԱԶ-2115»-ի տակ: Էրիկ Խ.-ն մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: