Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների առաջնորդները պահանջել են դուրս բերել իսրայելական զորքերը Գազայի հատվածի ամբողջ տարածքից՝ Թել Ավիվի հետ ցանկացած համաձայնության հասնելու համար:
ՀԱՄԱՍ-ի խորհրդատվական խորհրդի ղեկավար Մուհամեդ Դարվիշը և «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադ Ան Նահալան ու նրա տեղակալ Մուհամեդ Ալ Հինդին հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Թել Ավիվի հետ ցանկացած համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայի հատվածի ամբողջ տարածքից, տարածաշրջանի վերականգնման աշխատանքների մեկնարկ, գերիների փոխանակման համաձայնագիր և շրջափակման ավարտ»,- ասված է հայտարարության մեջ:
Կողմերը նաև ընդգծել են Գազայի վրա հարձակումները դադարեցնելու ու «մարդկության դեմ հանցագործություններ կատարած այդ ռեժիմի առաջնորդներին պատժելու անհրաժեշտությունը»: