ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունից հայտնել են, որ Վոլգոգրադի շրջանի թիվ 19 գաղութում իրականացվել է պատանդներին ազատ արձակելու գործողություն։
Նշվում է, որ բանտարկյալների կողմից պատանդ էր վերցվել քրեակատարողական հիմնարկի ութ աշխատակից, նրանցից չորսը վիրավորվել են, երեքը՝ մահացել:
Գերեվարված պատանդներից չորսը հոսպիտալացվել են, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում՝ հավելել են գերատեսչությունում: Գործողության ընթացքում բոլոր չորս հանցագործները ոչնչացվել են։