Ուկրաինայի նախագահի հրամանագրով Ուկրաինայի մի խումբ ականավոր գործիչների, որոնց թվում նաև՝ Սերգեյ Փարաջանովին հետմահու շնորհվել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» գերազանցության նշանը՝ «Անկախ Ուկրաինայի ձևավորման և պետականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և ուկրաինացի ժողովրդին ծառայելու, ազգային արվեստի, սպորտի, առողջապահության, բարեգործական և սոցիալական բեղմնավոր գործունեության զարգացման գործում նշանակալի ավանդի համար»: