ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայ համայնքի, հյուպատոսական կորպուսի և Չիկագոյի հայ ուսանողների հետ:
«Ինձ համար պատիվ էր ներկայացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, քննարկել, թե ինչպես են դրանք օգնում՝ հասցեագրելու Հայաստանի կարիքներն ու մարտահրավերները»,- նշել է Մակունցը X-ի իր միկրոբլոգում։