Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ կայացել է ֆիզպատրաստության 6-րդ մրցույթը, որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի աղջիկներ և տղաներ:
Նախաձեռնությունը համայնքի հերթական աջակցությունն է մարզական կյանքի աշխուժացմանը, զարգացմանն ու երիտասարդների ներգրավվածությանն ասպարեզի բոլոր ուղղություններում:
Ֆիզպատրաստության մրցույթի ավարտին հաղթողներին պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: