Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Շնորհավորել եմ կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար շնորհել ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր»,- գրել է Սանոսյանը։
Այնուհետև ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեում։
«Քննարկվել են ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։
Կոմիտեի նախագահը նախարարին է ներկայացրել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները»,- գրել է նախարարը։