Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացել է երկու երկրների գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը: Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը նաև նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ են անցկացրել: Ղեկավարները գոհունակություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային բնույթ են կրում: Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության, ապրանքաշրջանառության ոլորտներում գործակցության հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: