Ռուսաստանի նախագահն արդեն որոշել է՝ ինչպիսին կլինի Կուրսկի մարզ ուկրաինական զինված ուժերի ներխուժման պատասխանը՝ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը։ Անատոլի Անտոնովը նախազգուշացրել է՝ բոլոր մեղավորները խիստ պատիժ են կրելու: Մեկնաբանելով Ռուսաստանի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու՝ Կիևի մտադրությունը՝ դեսպանը նշել է՝ դա ուկրաինական ուժերին չի հաջողվի: Անտոնովը մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ ուկրաինական գործողությունները սատարելու համար:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: