Հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածը։ 4.6 կմ հիմնանորոգվող ճանապարհահատվածը տանում է դեպի Գեղարդի վանական համալիր։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Շինարարի կողմից տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Առաջիկայում կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտը։ Կառուցվում են մայթեր‚ նորոգվել են արհեստական կառուցվածքներ։
Այս պահին կատարվում են իջատեղերի ասֆալտապատման աշխատանքներ։ Երթևեկելի մասը երկշերտ ասֆալտապատումից հետո կգծանշվի‚ ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Շինաշխատանքները կավարտվեն աշնանը։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։