Ֆինլանդիան հրաժարվել է մասնակցել Եվրամիության (ԵՄ) ոչ պաշտոնական հանդիպումներին, որոնք անցկացվելու են Հունգարիայում, Բուդապեշտի՝ Միության խորհրդի նախագահության շրջանում։ Այս մասին հայտնի է դարձել Ֆինլանդիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։
Ֆինլանդիայի իշխանությունները բացատրել են, որ որոշումը պատասխան է Բուդապեշտի գործողություններին՝ որրպես ԵՄ-ում նախագահող երկիր: Հելսինկին մեկ անգամ ևս հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելը երկրի գլխավոր առաջնահերթություններից է։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Եվրամիությունն անվանել էր «ստի բրյուսելյան գործարան»։ Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները խոչընդոտում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնությանը:
Եվրոպական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ ԵՄ երկրները պատժամիջոցներ են նախատեսում Հունգարիայի համար՝ վարչապետ Օրբանի Մոսկվա և Պեկին կատարած այցերից դժգոհության ֆոնին։ Ենթադրվում է, որ դա կանդրադառնա Հունգարիայում կազմակերպվող նախարարների ոչ պաշտոնական հանդիպումների վրա: