Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արդեն տեղեկացված է կատարվածի մասին, և այն խոստացել է ուղարկել իր ներկայացուցիչներին իրավիճակը գնահատելու համար, հավելել է պետության ղեկավարը։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իր հերթին հայտարարել է, որ Կուրսկի ատոմակայան այցելելուց հետո մտադիր է մեկնել Ուկրաինա և հույս ունի զրուցել Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր Telegram ալիքում հայտնել է, որ հանդիպել է գործակալության գլխավոր տնօրենի հետ և Կուրսկ նրա այցի հետ կապված հարցեր։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։