Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի շարունակվող ռազմական գործողության ֆոնին Կուրսկում, ինչպես նաև Կուրչատովում և Ժելեզնոգորսկում բնակչությանը հրետակոծությունից պաշտպանելու համար սկսվել է երկաթբետոնե ապաստարանների կառուցումը։ Բետոնե մոդուլային ապաստարանները կտեղադրվեն մարդաշատ վայրերում, հայտնել է Կուրսկի մարզի ժամանակավոր նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը:
Նրա խոսքով՝ Կուրսկում կտեղակայվի 60 երկաթբետոնե ապաստարան, Ժելեզնոգորսկում՝ 10: Երկաթբետոնե ապաստարաններ կտեղադրվեն նաև Կուրչատովում՝ Ուկրաինայի հետ սահմանից 65 կմ հեռավորության վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը: Դրանց թիվն ու և գտնվելու վայրը կճշտվեն մոտ ապագայում՝ հավելել է նահանգապետի պաշտոնակատարը։