Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսը, Չիկագոյում ելույթ ունենալով դեմոկրատների համագումարում, պաշտոնապես համաձայնել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել փոխնախագահի պաշտոնում:
Նա նաև շնորհակալություն է հայտնել դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու և ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսին «իրեն հրավիրելու» համար:
Սպասվում է, որ Հարիսը հինգշաբթի դեմոկրատների համագումարում նախատեսվող ելույթում կընդունի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։