Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշել է միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 14-րդ փաթեթին:
Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին, Շվեյցարիան պատժամիջոցների ցանկում ավելացրել էր 69 ֆիզիկական և 47 իրավաբանական անձի:
Նոր պատժամիջոցները տարածվում են ռուսական ադամանդների առևտրի, Ռուսաստանից ներդրումների դուրսբերման վրա և այլն:
Հունիսի 24-ին Եվրամիությունը վերջնականապես հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիայի։ Այն, մասնավորապես, ներառում էր միջոցներ ռուսական հեղուկ գազի արդյունաբերության դեմ և երրորդ երկրներում եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունների կողմից պատժամիջոցների շրջանցումը։