Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է երկրի հյուսիսում գտնվող ռազմաօդային ուժերի բազա և հայտարարել, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի՝ և՛ պաշտպանության, և՛ հարձակման հարցում: Երկրի պաշտպանության բանակից էլ այսօր հայտարարել են, որ Իսրայելի ռազմական ավիացիան Լիբանանի հարավային շրջաններում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապությունը։ «Ջո Բայդենը կարևորել է հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքը կնքելու հրատապությունը և քննարկել է Կահիրեում կայանալիք բանակցությունները՝ վերացնելու մնացած բոլոր խոչընդոտները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև քննարկել են Վաշինգտոնի ակտիվ և շարունակական ջանքերը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանից եկող բոլոր սպառնալիքներից, որը ներառում է նաև ամերիկյան ուժերի տեղակայում տարածաշրջանում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: