ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի Կրտսերը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի ընտրապայքարից՝ հօգուտ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ նրա վարչակազմում պաշտոն ստանալու խոստման դիմաց։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Գործակալության տվյալով՝ Քենեդի կրտսերը կդադարեցնի իր քարոզարշավը ուրբաթ՝ օգոստոսի 23-ին, Արիզոնայում կայանալիք միջոցառման ժամանակ։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Թրամփի և Քենեդու թիմերի միջև, որպեսզի անկախ թեկնածուն աջակցի ԱՄՆ նախկին առաջնորդին և ներկա լինի Ֆենիքսում նրա հանրահավաքին:
Թրամփի շրջապատից շատերը, այդ թվում՝ նրա ավագ խորհրդականներից մի քանիսը, վստահ են, որ Քենեդիի աջակցությունը առավելություն կտա նախկին նախագահին դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի դեմ պայքարում: