Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է N բանակային զորամիավորում:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը:
Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: