Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Քննարկվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող գործունեությունն ու դրա արդյունքները։
Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։