Արալեզի փոքրիկ բնակիչը ծննդյան օրվա առթիվ հեծանիվ է նվեր ստացել ՀՀ վարչապետից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը։
«Երեկ Վեդի համայնքի Արալեզ բնակավայր կատարած այցի ժամանակ վարչապետին ողջունելու էին եկել բնակավայրի փոքրիկները, որոնց թվում էր Մակիչը, ում ծննդյան 9-րդ տարեդարձն էր այդ օրը։ Իմանալով այդ մասին վարչապետը ջերմորեն համբուրեց և շնորհավորեց փոքրիկ Մակիչին։ Իսկ այսօր արդեն Մակիչին գեղեցիկ անակնկալ էր սպասվում՝ հեծանիվի տեսքով։ Վարչապետի ուղարկած նվերը անչափ ուրախացրեց Մակիչին, ով խոստացավ շատ արագ սովորել հեծանիվ վարել և պահպանել անվտանգության կանոնները»,- գրել է նա։