Հրայր Թովմասյանի գործով նշանակված 132 դատական նիստերից 73-ը հետաձգվել են ամբաստանյալների և պաշտպանների բացակայության պատճառով. դատավարությունն ընթանում է արդեն չորս տարի: Ըստ դատավորի՝ Թովմասյանն իր վարքագծով խոչընդոտել է դատական վարույթի բնականոն ընթացքը: Թովմասյանի պաշտպանը պնդել է, որ իրենց բացակայությունները հիմնավոր են, բացի դրանից՝ գործի վաղեմության ժամկետը լրացել է: Սահմանադրական դատարանի դատավորի մեղադրանքը վերաբերում է նրա՝ արդարադատության նախարար աշխատած տարիների ենթադրյալ չարաշահումներին, մեղադրողը պահանջել է 7 տարվա ազատազրկում:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: