Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցը Կուրսկի ԱԷԿ տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր Telegram ալիքում հայտնել է, որ հանդիպել է գործակալության գլխավոր տնօրենի հետ և Կուրսկ նրա այցի հետ կապված հարցեր քննարկել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Զապորոժիեի և Կուրսկի ԱԷԿ-ներում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Անցյալ շաբաթ Գրոսիի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, քննարկել են Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններում ստեղծված իրավիճակը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: