Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրում ընթացքի մեջ են դպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության արժեքը 2 մլրդ 400 մլն դրամ է: Նորակառույց դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։