Պարույր Սևակ բնակավայրում ևս 16 միլիոնի ծրագրով կառուցվում են անհատական բնակելի տներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծրագրի շրջանակում Երասխում կա 76 հաստատված հայտ, որից 32-ը վարկավորված են ու շինարարության փուլում, Պարույր Սևակում՝ 69 հաստատված, որից վարկավորվել են 7-ը։
Գյուղի բնակիչների հետ զրույցում քննարկեցինք առկա խնդիրները:
Առաջնահերթ էր ջրի հարցը, մեր առաջիկա քայլերը կուղղվեն այդ խնդրի լուծմանը»,- ասված է վարչապետի գրառման մեջ: