Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արարատի մարզում է: Առաջին կանգառը եղել է Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգին: Մասնավորը ներդրել է ավելի քան 400 մլն դրամ, Կառավարությունը ներդրողին վերադարձրել է 119 մլն դրամ: Մեկ այլ այգում չնախատեսված կանգառի ժամանակ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այս տարի ինչ բերք է ստացվել, և ինչպես է կազմակերպվում իրացումը: Լուսառատում վարչապետը բնակիչների հետ քննարկել է գյուղի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը, ծանոթացել մարզում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։