Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակումներ են գրանցվել Ռուսաստանի առնվազն հինգ շրջանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի և Կուրսկի մարզերում չեզոքացվել է 45 անօդաչու թռչող սարք։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում գրել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են «Մոսկվա թռչող տասը անօդաչու սարք»:
«Թշնամու անօդաչու թռչող սարքերից Մոսկվայի համար ստեղծված էշելոնային պաշտպանությունը հնարավորություն տվեց հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները»,- ասել է Սոբյանինը և ընդգծել, որ գիշերային հարձակումը «բոլոր ժամանակների» ամենախոշորներից մեկն էր։
Նախնական տվյալներով՝ ավերածություններ կամ զոհեր չկան։