Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության տվյալով՝ այդ հարցը քննարկվել է հանձնաժողովի կենտրոնակայանում:
Խորհրդակցություններն անցկացվել են տեսակոնֆերանսի ձևաչափով: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի առևտրատնտեսական գործակցության զարգացումը և ողջունել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ընթացակարգ նախաձեռնելու՝ Թեհրանի մտադրությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հիշեցնում են, որ գործընկեր երկրներին նման կարգավիճակ տալու որոշումը կայացնում են միության անդամ երկրների ղեկավարները: