ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցին:
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահները հանգամանորեն քննարկել են Բաքվի և Երևանի հաշտության թեման։
«Այս հարցում մեր բոլոր ջանքերը համահունչ են ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ հատուկ դաշնակցային հարաբերությունների ոգուն, որոնք հիմնված են պատմական և մշակութային խոր կապերի և տարածաշրջանում ուժեղ անվտանգության համակարգ կառուցելու համատեղ ցանկության վրա: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հնարավոր աճին, ապա Երևանին և Բաքվին պարբերաբար կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրավիճակը սրող ցանկացած գործողությունից: Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զախարովան։