ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին եռակողմ պայմանավորվածությունների բոլոր հարցերում։
«Հիշեցնեմ, որ հաշտության պայմանագրից բացի, պայմանավորվածությունների այս փաթեթը ներառում է նաև սահմանազատման, սահմանագծման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման հարցերը: Եվ, իհարկե, մենք նաև ողջունում ենք մեր հարևանների, օրինակ՝ Ղազախստանի ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է նա։