Իրանում պարզել են երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման վերջնական պատճառը։ Այն կործանվել է եղանակային պայմանների պատճառով, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրին։
«Անվտանգության և հետախուզական ծառայություններն ավարտել են մանրամասն հետաքննությունը։ Վստահություն կա, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է»,- ասել են գործակալությանը։
Ուղղաթիռը չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրություն և վատ տեսանելիության պատճառով բախվել է սարին: Դա տեղի է ունեցել ուղղաթիռում ուղևորների թույլատրելի թվի գերազանցման պատճառով:
Գործի քննության ընթացքում հարցաքննվել է 30 հազար մարդ։ Ոչինչ չի վկայում մարդկային գործոնի առկայության մասին, գրում է գործակալությունը։
Մայիսի 19-ին Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի ենթարկվեց։ Իրանի նախագահ Ռայիսիից և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանից բացի, ուղղաթիռում էին նաև Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը։ Վթարի հետևանքով օդանավում գտնվող որևէ ուղևորի չի հաջողվել փրկվել: