Իրանի Յազդ նահանգի հսկիչ անցակետի մոտ շրջվել է 53 պակիստանցի ուխտավորների տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 35 մարդ, 18-ը՝ վիրավորվել: Հաղորդվում է, որ վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Ըստ նախնական վարկածի ՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի արգելակման համակարգի խնդիրը։