Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Գ, Ղ,), Opel (վարորդ՝ Հ․ Մ․), Isuzu (վարորդ՝ Ռ․ Ա․), Toyota (վարորդ՝ Հ․ Ս․) և Volkswagen (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Isuzu մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Մ․-ին (ծնված 2010 թ․) և Ռ․ Կ․-ին (ծնված 2012 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ս. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ․ Կ․-ինը՝ բավարար: