Օգոստոսի 21-ին՝ ժամը 12:05-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1995 թ.) և Lexus (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են Lexus մակնիշի ավտոմեքենան, իրականացրել հովացման աշխատանքներ և հերթապահել մինչ վառելիքի արտահոսքի դադարելը: