Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր ուկրաինական ուժերը թիրախավորել են Դաշնության տարածքը, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի և Կուրսկի շրջանները: ՀՕՊ համակարգը 45 անօդաչու թռչող սարք է խոցել։
Գերատեսչության տվյալով՝ տասնմեկ անօդաչու ոչնչացվել է Մոսկվայի շրջանի տարածքում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է՝ սա Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակման «ամենախոշոր փորձերից մեկն է եղել»։ Նրա խոսքով՝ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: