Պարույր Սևակ բնակավայրում սկսել է գործել «Կապանտեքս» կարի ֆաբրիկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներդրումային ծրագիրը գնահատվում է 700 հազար դոլար։
Ներկայումս կառուցվել է երկու արտադրական մաս, ևս երկուսի գործարկումը նախատեսվում է։
Ընդհանուր առմամբ, կստեղծվի 50 նոր աշխատատեղ։