Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը 1lurer.am-ին հայտնել է, որ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության գրասենյակ, ներկայացվել է հաշվառման:
«Առուշանյանին ներկայացվել է երեք ակտ՝ նշանակվել է 700 հազար ՀՀ դրամի չափով տուգանք, մեկ տարի և վեց ամիս ժամկետով փորձաշրջան և հինգ տարով պաշտոնավարման արգելք»։