171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ոլորտային մեր բարեփոխումները լինելու են շարունակական. նախաձեռնության հիմքում՝ անհատական մեքենաներից անցումն է հուսալի և հարմարավետ տրանսպորտային համակարգին»,- գրել է Ավինյանը և կից տեսանյութ հրապարակել։