Լեգիոնելոզով մարդիկ կարող են վարակվել կենցաղային սարքերի ոչ պատշաճ ախտահանման հետևանքով: Բակտերիաների զարգացման համար լավ պայման է խոնավ միջավայրը. ջրի ծորակը, ցնցուղը կամ օդորակիչները ժամանակին չմաքրելը կարող է դառնալ հիվանդության պատճառ: Հարուցիչը ախտահարում է թոքերն ու շնչուղիները: Վարակի դեպքեր արդեն գրանցվել են եվրոպական մի քանի երկրում:
Մանրամասները՝ ռեպորտաժում։