Հորդանանում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում Լյովա Շուխյանը (92 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Նա քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Աճեմյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Քարամովի հետ։
55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: