Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին՝ մասնակցել Եվրամիությանը Քիշնևի անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 20-ին:
«Անկախ նրանից՝ կողմ եք, թե դեմ Մոլդովայի Հանրապետության անդամակցությանը Եվրամիությանը, ես կոչ եմ անում գալ հանրաքվեի։ Եթե դուք հրաժարվում եք քվեարկել, ապա դա նույնն է, թե ասեք, որ ձեզ համար միևնույն է, թե ինչ կլինի Մոլդովայի, ձեր ընտանիքի, ձեր կյանքի հետ։ Հանրաքվե անցկացնելու որոշումը այն համոզմունքի վրա է հիմնված, որ հենց ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»,- իր տեսաուղերձում հայտարարել է Սանդուն։
Այս տարվա հունիսին նա հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Հանրաքվեի արդյունքները հիմք կհանդիսանան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, որոնք կարմագրեն Մոլդովայի՝ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը: