Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ հարկ չեն համարում շտապել Իսրայելին հարվածելու հարցում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։
ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ ժամանակը Իրանի կողմից է՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Պաշտոնյան չի բացառել, որ Իրանի պատասխան գործողությունները կտարբերվեն Իսրայելի դեմ ավելի վաղ իր ձեռնարկած գործողություններից: ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Իսրայելի ղեկավարությունը չի կարող կռահել, թե ինչպես են իրանցի զինվորականները պատասխանելու Հանիեի մահվանը: